Տասնմեկերորդ տուրի վերլուծություն |
Դիլիջանում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը: 11 հնարավորից վաստակելով 8 միավոր մրցաշարի հաղթող ճանաչվեց Համփի Կոներուն, 2-3-րդ տեղերը 7 ական միվաորով բաժանեցին Ա.Մուզիչուկը և Ն.Ձագնիձեն:
Հ.Կոներու – Բ.Տուվշինտուգս պարտիայում սպիտակները հենց սկզբնախաղում սկսեցին ակտիվ գործողություններ ծավալել արքայական թևում և ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը: Սևերի 15 –րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը՝
15…g5? ( պաշտպանվելու որոշակի հնարավորություն էր տալիս 15…Փe6 քայլը) 16.Փg5 Թg617.f4 Փe5 18.0-0-0 Փg7 19.Նh4! e5? 20.Փe7! Նe8 21.f5 Թf7 22.Փg5 1-0
Տ.Կոսինցևա – Վ.Չմիլիտե պարտիայում խաղարկվել էր սիցիլիական պաշտպանության Սվեշնիկովի տարբերակը: Սևերի 24- րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը՝
24…Փf5? (24…g6 քայլի միջոցով սևերը կարող էին նվազեցնել սպիտակների ակտիվությունը) 25.ef f6 26 Թe4 Նa2 27.Նa1! Նa1 28.Նa1 սպիտակները ստացան շահած դրություն և 51-րդ քայլին հաղթանակ տոնեցին:
Բ.Խոտենաշվիլի - Ա.Ուշենինա պարտիայում խաղարկվեց սլավոնական պաշտպանության Անտի –Մերան տարբերակը: Սպիտակների 39 –րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը՝
39.Նc6 (39.b5! Նa8 40.ab Ձb6 41.Նc6 Ձbd5 42.Նa6 պահպանելով հաղթանակի հասնելու հնարավորություններ) ab 40.ab Նb2 սևերին հաջողվեց ակտիվացնել ֆիգուրները և հետզհետե հավասարեցնել խաղը: 68 –րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի:
Ա.Ստեֆանովա – Հ.Դրոնավալի պարտիայում կողմերը բավականաին արագ շեղվեցին սկզբնախաղային տեսությունից : Սպիտակները տիրելով նախաձեռնությանը , և օգտվելով հակառակորդուհու թույլ տված որոշակի անճշատություներից ձերք բերեցին նյութական առավելություն : 36 –րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը ՝
36.Ձc4? (36.a5! Աe7 37.Ձc4 Նc4 38.Նd3 Աe6 39.Նd2! Նc3 40.Նa2 համաձայն նավակային վերջնախաղերի տեսության՝ սպիտակ նավակը գտնվում է իդիալական դիրքում, և սպիտակները ստանում են հաղթանակի հասնելու մեծ հնարավորություններ) Նc4 37.Նd3 Նa4 38 Նd8 Աe7 39 Նc8 Աd7 ճիշտ է սպիտակները պահպանեցին առավել զինվորը, բայց տվյալ պարագայում դա բավարար չեղավ հաղթանակի հասնելու համար: 69 –րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի:
Ա.Մուզիչուկ – Է.Դանիելյան պարտիայում խաղարկվել էր ֆրանսիական պաշտպանության Վինավերի տարբերակը:Սևերը սկզբնախաղում չկարողանալով հավասարեցնել դրությունը, և թույլ տալով որոշակի անճշտություններ հայտնվեցին ծանր դրության մեջ:
20.fe? (պետք էր խաղալ 20.f5! Ձf5 21.gf Փf5 22.Փf4! և սպիտակները հաղթում են) այս քայլից հետո խաղատախտակի վրա տիրեց դինամիկ հավասարակշռություն և քայլերի կրկնությամբ 43 –րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի:
Ն.Ձագնիձե – Օ.Գիրյա պարտիայում քայլերի որոշակի հերթականությունից հետո ստացվեց հոլանդական պաշտպանության քարե պատ տարբերակը:Սկզբնախաղում Ձագնիձեն տիրում էր նախաձեռնությանը , սակայն Գիրյաին հաջողվեց հետզհետե հավասարեցնել դրությունը:Հետագայում սևերը գործեցին շատ պասիվ և սպիտակները ստացան դիրքային առավելություն:59 –րդ քայլում սևերը կոպիտ վրում թույլ տվիցին
59…Թa7?(պետք էր խաղալ 59…Փc5 60.dc Աb7) 60.Թb1?(60.Թa7! Աa7 61.Ձe6! Փb4 62.Ձc7+- և սպիտակները հաղթում են) սպիտակները չնկատեցին վերը նշված հաղթական տարբերակը, սակայն 70-րդ քայլի ժամանակ սևերը նորից վրիպեցին՝
70…fg?(70…Թg7 պաշտպանվելու հնարավորություններով) 71.Թg4 Աd8 72 Թe6 Թa4 73.Թd6 Աc8 74.Ձc6 Փc6 75.Թc6 Աb8 76.Թd6 Աc8 77.c6 Աa7 78.Թd5 1-0
|