Իններորդ տուրի վերլուծություն |
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի իներորդ տուրն անցավ դիտարժան և լարված պայքարում: Հատկանշական է , որ ութ անընդմեջ ոչ-ոքիներից հետո պարտություն կրեց աշխարհի գործող չիմպիոնուհին, իսկ այս մրցաշարի առաջատարներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի :Մրցաշարային աղյուսակը կրկին միանձնյա գլխավորում է Հ. Կոներուն, նրանից կես միավորով ետ է մնում Ա. Մուզիչուկը: Ա.ՈՒշենինա –Վ.Չմիլիտե պարտիայում խաղարկվել էր Գրյունֆելդի պաշտպանություն, և ինչքան էլ տարօրինակ թվա՝ սկզբնախաղից սպիտակները դուրս չեկան: Սպիտակների 10-րդ քայլից առաջ ստեղծվել Էր հետևյալ դրությունը՝
10.e5?(10.Ձf3) Ձg4 11.f4?! Ձb4 12.Թd1 Փf513.Թa4 (13 .Փb5)Ա f8 14.h3 Ձc2 15.Աe2 a6!16.Թ c4 b5 17.Թc5 Նc8 18.Թa7 Ձa1 Չմիլիտեն ստացավ միանգամայն հաղթած դրություն և մի քանի քայլ հետո ՈՒշենինան անձնատուր եղավ:
Տ.Կոսինցևա – Է.Դանիելյան պարտիայում խաղարկվել էր Կարո-Կանի պաշտպանության Սմիսլով-Պետրոսյանի տարբերակը: Սկզբնախաղում Էլինան կիրառեց նշված տարբերակում հազվադեպ հանդիպող քայլ, իսկ 12-րդ քայլին սխալվեց՝
12…c5?(12…Նd8) 13.b4! b6 14.dc bc 15.bc Փc5 16.Փf4?! (16.Թa4 քայլը սևերին շատ լուրջ խնդիրների առաջ էր կանգնեցնում) այս քայլից հետո էլ սպիտակները պահպանեցին գերադասելի դրություն , իսկ 21- րդ քայլին կարող էին շահել որակ, սակայն չնկատեցին՝
21.Փd6?! (21.Ձd4 Փf4 22.Փb7 Թa3 23.Փc8) Փd6?!(ավելի ուժեղ էր 21…Նd8) 22.cd և նախաձեռնությանը ամբողջությամբ տիրում են սպիտակները: Իսկ ահա 29 –րդ քայլին լուրջ վրիպեց Կոսինցևան ՝
29.Ձc5? (29.Նb2!) Թd6?(29…Թc6! քայլից հետո սևերը շահում էին որակ՝ ստանալով հաղթանակի հասնելու լավ շանսեր) 30.Ձd4 և խաղը տեղափոխվեց հավասար հնարավորություններով նավակային վերջնախաղ: 50-րդ քայլում կողմերը հաշտություն կնքեցին:
Ա.Մուզիչուկ – Բ.Տուվշինտուգս պարտիայում կիրառվել էր Իսպանական պարտիայի Բեռլինյան տարբերակը: Ողջ պարտիայի ընթացքում կողմերից գեթ ոչ ոգին չհաջողվեց տիրել նախաձեռնությանը և որոշակի պայքարից հետո 56- րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի:
Բ.Խոտենաշվիլի – Հ.Դրոնավալի պարտիայում խաղարկվել էր Գրյունֆելդի պաշտպանություն: Սպիտակները հենց սկզբնախաղից տիրեցին նախաձեռնությանը և հետագայում օգտվելով հակառակորդի թույլ տված անճշտություններից ստացել էին բացահայտ շահած դրություն՝
43.Ն1e7?? (խաղն ավարտում էր ՝43.d6! Նd2 44.Ն8e7 Աh8 45.Ձe5 տարբերակը) Աh6 44.Նh7(որոշակի առավելություն դեռ պահպանում էր 44.Ձe5քայլը) այս քայլից հետո դրությունը հավասարվեց և 57 –րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Ա.Ստեֆանովա – Օ.Գիրյա պարտիայում խաղարկվել էր սլավոնական պաշտպանություն: Սկզբնախաղում սևերը զոհաբերելով զինվոր ստացան ֆիգուրային ակտիվ խաղ և բավարար փոխհատուցում, սակայն հետագայում գործելով ոչ լավագույն ձևով կանգնեցին բարդ խնդիրների առջև: Հանդիպման կուլմինացիան եղավ 46 –րդ քայլին՝
46,Նd3?(46.Նe5! Նe5 47.Թe5 ստանալով թագուհիների շահածվերջնախաղ ) Նa1?(խաղալով 46…Թg1 47.Աg3 Թc5 սևերը կպահպան էին ոչ-ոքի հասնելու լավ հնարավորությունն էր) 47.Նe3? (47.Թd4! Թb8 48Ն g3 +-) Թc5 48.Նe8 Աh7 49.Թe4 f5 50.Թe3 Թe3? (պետք էր խաղալ 50…Թd6 51.Թe5 Թe5 52.Նe5 Նa4 և սպիտակները չէին ունենա Նb3 քայլ ինչպես եղավ պարտիայում) 51.Նe3 Նa4 52 .Նb3!+- և 62-րդ քայլին սևերը հանձնվեցին:
Հ.Կոներու- Ն.Ձագնիձե պարտիայում խաղարկվել էր Նոր հնդկական պաշտպանություն:
Սևերը կարողացան սկզբնախաղում հավասարեցնել դրությունը և անգամ տիրել նախաձեռնությանը: Սևերի 50-րդ քայլից հետո ստեղծվել էր հետևյալ դրությունը՝
50…Թd5?! (տվյալ դրությունում սևերը, որպեսզի հասնեն հաջողության պարտադիր պետք է համատեղ են սպառնալիքները հակառակորդի արքայի և սեփական զինվորների առաջխաղացումը, հետևաբար ավելի նպատակահարմար է փիղը տեղադրել d5 դաշտում իսկ թագուհին պահել b1- h7անկյունագծի վրա , որտեղից նա արգելակում է h զինվորի առաջխաղացումը ինչպես նաև որոշ տարբերակներում ստեղծում է շախի միջոցով թագուհիները փոխանակելու վտանգ: Շեշտենք նաև , որ գրեթե բոլոր դեպքերում թագուհիների փոխանակությունից հետո սևերը հասնում են հաջողության:Դիրքի վերլուծությունը բավականին բարդ է , հակիրճ ներկայացն եմ հնարավոր տարբերակները՝ 50… Թb1 51.Թc3 Թf1 52.Աg5 Թf5 53.Աh4 Փd5 54.Թb2 Աa4 55.Թc3 c4 56.Թd2 (56.Թb2 Թe4 և շահում ենք նաև e3 ի զինվորը) Թb1 57.Թc3 Թh158.Աg5 Թg1 59.Աh4 Թf2 60.Աg5 Թf5 61.Աh4 Թd3 62.Թa1 Թb1( 63.Աg5 Թa1 64 Փa1Փ e4-+) 63.Թc3 Թd3 64.Թa1 Թe4 65.Աh5 Թg2! 66.Աh4 Աb5! 67.Թc3 Թf2 68.Աh3 Թf5 69.Աh4 Փf3! 70.Թb2 Աc6 71.Թd4 Փe2! և սպիտակները հայտնվում են ցուգցվանգում այսինքն ստիպվաց են առաջարկել թագուհիների փոխանակություն՝ 72.Թf4 Թf4 73.ef Փd3-+ արքան տեղափոխելով c2 դաշտ սևերը հասնում են հաղթանակի: Բնականաբար պրակտիկ խաղի պայմաններում այս ամենը գտնելը անչափ բարդ է) և պարտիայի հետագա պայքարում սևերը չկարողանալով ուժեղացնել իրենց դիրքը 64 –րդ քայլին համաձայնվեցին ոչ-ոքի:
|