Ութերորդ տուրի վերլուծություն |
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի ութերորդ տուրում եղավ ընդամենը մեկ արդյունավետ պարտիա, սակայն տուրի միջնամասում առնվազն չորս պարտիայում սպասվում էր արդյունավետ ելք: Բայց ինչպես ասում են կանանց շախմատն անկանխատեսելի է , և հավանաբար դրանով է պայմանավորվաց այդ պարտիաների ոչ տրամաբանական ավարտը: Այս տուրից հետո ևս մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հ.Կոներուն նրանից կես միավորով ետ է մնում Ա. Մուզիչուկը:
Բ.Տուվշինտուգս – Բ. Խոտենաշվիլի պարտիայում սևերը չկարողացան սկզբնախաղից հավասար հնարավորություններով դուրս գալ : Սկզբնախաղից անմիջապես խաղը տեղափոխվեց վերջնախաղ , որը բավականին ծանր էր վրացուհու համար: 33-րդ քայլին Բելլան թույլ տվեց կոպիտ վրիպում՝
33…Աf4?? 34.Ձa4? (խաղալով 34.e5! Աe5 35.Նe3 Աf6 36.Ձe4 սպիտակները միանգամից հաղթում էին)34… Նc1 35.Նd1?(առավելության որոշակի մասը կպահպան էր 35.Ձc3 քայլը) պարտիայի հետագա ընթացքն անցավ հավասար պայմաններում և կողմերը 54 –րդ քայլին կնքեցին հաշտություն:
Վ.Չմիլիտե – Հ.Կոներու պարտիայում խաղարկվել էր Նիմցովիչի պաշտպանության հիմնական տարբերակներից մեկը: Տեսական քայլերից հետո խաղատախտակի վրա ստեղծվեց վերջնախաղային դրություն որտեղ աննշան ճնշում էր գործադրում Չմիլիտեն, սակայն հնդկուհին գործեց հստակ և կողմերը 52-րդ քայլին համաձայնվեցին ոչ-ոքի:
Օ.Գիրյա Ա.Մուզիչուկ պարտիայում կիրառվեց Հոլանդական պաշտպանության Լենինգրադյան տարբերակը: 14-րդ քայլին սևերը կայացրեցին վիճելի որոշում՝
14…Ձc3?!(անհասկանալի է թե ինչու Մուզիչուկև որոշեց իր դիրքի գրավական հանդիսացող ձիուն փոխանակել, ուշադրության էր արժանի 14…Փf7 քայլը) 15.Փc3 a6 16.b5( ըստ երևույթին ավելի ուժեղ էր 15.Ձe1 քայլը հետագայում Ձd3 , Ձc5 և սևերի դրությունը բավականին տհաճ է) հետագա պայքարում սևերին հաջողվեց հավասարեցնել խաղը և 42 –րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի:
Է.Դանիելյան – Ա.Մուզիչուկ պարտիայում խաղարկվել էր սլավոնական պաշտպանություն:
Պարտիայի մեծ մասն Էլինան անցկացրեց վերելքով՝ նախ ստացավ հաճելի դրություն , ապա համատեղելով խաղն արքայական և թագուհու թևերում ստացավ ուղղակի շահաց դրություն, որից հետո անհասկանելի կերպով բաց թողեց ողջ առավելությունը՝
35.Նc4?! (անհամեմատ ավելի ուժեղ էր 35.Նa5 Աh8 36.Թe7 Նb2 37.Փc4 հետագայում վերցնելով նաև b7-զինվորը սպիտակաները ունենում էին 2 ավել զինոր միաժամանակ պահպանելով խաղաքարերի մաքսիմալ ակտիվություն :) Նc4 36. Փc4 Նe8 37.f4 ? (37.Նb1! g5 38.Թh5 Նe7 39.Նb5 Ձf8 40.Նa5+-) 37…Ձf8
38.Նc1?!(անհրաժեշտ էր 38.Նb1 g5 39.Թg4 Թg6 40.f5 պահապանելով բավականին լուրջ առավելություն) 38…g5! և դրությունը հավասարվեց. 55- րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի:
Ն.Ձագնիձե – Ա. Ստեֆանովա պարտիայում խաղարկվել էր սլավոնական պաշտպանության Չեբանենկոի տարբերակը:Հենց սկզբնախաղից վրացուհին տիրեց նախաձերնությանը և հետզհետե ուժեղացնելով ճնշումը կարող էր ստանալ մեծ առավելություն ,բայց 21-րդ քայլին կատարեց սխալ ընտրություն ՝
21.Փf7?! (21.ձf7! Նf8 22.e4! f4 23.e5 ) այս քայլից հետո էլ սպիտակները պահպանում են որոշակի առավելություն, սակայն հետագայում ևց Ձագնիձեն թւյլ տվեց որոշակի անճշտություներ և Ստեֆանովային հաջողվեց հավասրեցնել խաղը:Քայլերի կրկնությմբ 44-րդ քայլին կողմերը կնքեցին հաշտություն:
Հ.Դրոնավալի – Տ.Կոսինցևա պարտիայում խաղարկվել էր կատալոնյան պաշտպանություն: Նախ 24 –րդ քայլին սպիտակները բաց թողեցին առավելության հասնելու հնարավորություն ՝
24.Ձd1? (24.bc! Ձc5 25.Փf6 Փf6 26.Ձg4 Փd8 27.Ձb5 ab 28.Թc3 f6 29.Թc5 շահելով զինվոր) այս քայլից հետո դրությունը հավասարվեց. հետագա պայքարն ընթանում էր բնականոն հունով , բայց 35 –րդ քայլում հնդկուհին շատ կոպիտ վրիպեց՝
35.Ձd5?? (Թa1=) Նd5 36.ed Թb2 37.Նe8Աg7 սևերը ստացան նյութական մեծ առավելություն և մի քանի քայլ հետո հասան հաղթանակի:
|