Յոթերորդ տուրի վերլուծություն |
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի յոթերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյան գլխավորել Հ. Կոներուն, նրանից կես միավորով ետ է մնում Ա.Մուզիչուկը:
Ա.Ստեֆանովա – Հ.Կոներու պարտիայում խաղարկվել էր Բենոնի պաշտպանության հազվադեպ հանդիպող տարբերակներից մեկը: Ստեֆանովան սկզբնախաղում գործեց ոչ այդքան հաջող՝ թույլ տալով հակառակորդուհուն նախ հավասարեցնել խաղն, այնուհետեւ տիրել նախաձեռնությանը: Սպիտակների 26-րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը ՝
26.Ձd6? (Նg1!) Թf4! 27.Ձe8 h4 28.Նe3 hg 29.Նg3 Նe8 30.Թa4 Նa8 սևերը մնացին ավել ֆիգուրով և 39 – րդ քայլին մատ հայտարարեցին:
Ա.Մուզիչուկ – Ն.Ձագնիձե պարտիայում խաղարկվել էր սիցիլիական պաշտպանության Պաուլսենի տարբերակը: Հենց սկզբնախաղից սպիտակները տիրեցին նախաձեռնությանը և օգտվելով հակառակորդուհու որոշակի անճշտություներից՝ շահեցին զինվոր՝ խաղը տեղափոխելով շահավետ վերջնախաղ՝

25…Աf8? (պաշտպանվելու որոշակի հնարավորություններ էր թողնում 25…Նe7քայլը) 26.Փe6 Աe7 27.Նd7! Աe6 28.Նe1 Աf6 29.Նd6 Աf5 30.Նd5 եւ մի քանի քայլ հետո սևերը անձնատուր եղան:
Բ.Խոտենաշվիլի – Օ.Գիրյա հանդիպման հենց սկզբնախաղում սպիտակները զոհաբերեցին զիվոր և փորձեցին ակտիվություն ցուցաբերել արքայական թևում, սակայն սևերը գործեցին շատ ճիշտ. չեզոքացրեցին հակառակորդուհու ակտիվությունը և մնացին ուղղակի ավել զինվորով: Պարտիայի կրիտիկական պահը վրա հասավ ցայտնոտում ՝ 33 ից 35 –րդ քայլերում.
33…Ձcb5? (միանգամից հաղթանակի էր հասցնում 33…Թe4! քայլը) 34.Ձe5 Ձd4 35.Ձc6?! Ձc6? (այժմ ողղակի անհրաժեշտ էր 35…Թe4!36.Թe4 Ձe4 37.Ձd4 cd 38.Աg2 Ձd2 շահած դրությամբ) այս քայլով սևերը բաց թողեցին գրեթե ողջ առավելությունը և հետագա պայքարն անցավ հավասար պայմաններում և 57 –րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Է.Դանիելյան – Վ.Չմիլիտե պարտիայում խաղարկվեց թագուհու գամբիտի Տարաշի բարելավված տարբերակը: Սևերին հաջողվեց սկզբնախաղում հավասարեցնել դրությունը և խաղային տեսանկյունից ստանալ ավելի հարմարավետ դիրք: Էլինան գործեց շատ ակտիվ և հավերժական շախի միջոցով կողմերը 63 –րդ քայլին խաղաղ դաշինք կնքեցին:
Ա.Ուշենինա – Հ.Դրոնավալի պարտիայում խաղարկվել էր Գրյունֆելդի պաշտպանություն: Կողմերը բավականին արագ շեղվեցին սկզբնախաղային տեսությունից, և խաղատախտակի վրա ստացվեց ոչ ստանդարտ, բավականին բարդ դրություն երկուստեք հնարավորություններով: Հետագա պայքարում ավելի ճիշտ գործեցին սևերը և 38 –րդ քայլից առաջ ստացել էին բավականին հաճելի դրություն՝
38.Ձg7? (պաշտանվելու հնարավորություններ կտար 38.Փd5քայլը) 38…Աg7 39.Նf5 Նc2 40.Աh3 Նee2 և սևերը ստացան տեխնիկապես հաղթած դրություն: Հետագայում գործելով ոչ լավագույն ձևով՝ հնդկուհին բաց թողեց հաղթանակի հասնելու մի քանի հնարավորություններ և խաղատախտակի վրա ստեղծվեց հետևյալ դրությունը՝
Նմանատիպ վերջնախաղերում թույլ կողմը հեշտությամբ հասնում է ոչ-ոքի արդյունքի՝ արքան պահելով անվտանգ գոտում, դե իսկ անվտանգ են խաղատախտակի այն անկյունները, որոնք հակառակ են փղի գույնին: Բնականաբար աշխարհի չեմպիոնուհին, քաջատեղյակ լինելով այդ ամենին, հեշտությամբ պաշտպանվեց և 116-րդ քայլում հասավ ոչ-ոքի արդյունքի:
Տ.Կոսինցևա – Բ.Տուվշինտուգս պարտիան ամենադրամատիկ և լարված պարտիան էր յոթերորդ տուրում: Խաղարկվել էր իսպանական պարտիայի Զայցևի տարբերակը: Նախ ցուցաբերելով խորը սկզբնախաղային գիտելիքներ՝ Կոսինցևան ստացավ մեծ առավելություն, բայց 26 –րդ քայլում սխալվեց
26.Փe8?( ճիշտ էր ՝ 26.Ձe8 Թd1 27.Նd1Փe8 28.Փe8 Նe8 29.Ձd2 բավականին լուրջ առավելությամբ) ef 29.Փc6 Ձc6 30.Ձe4?! Ձd4! և արդեն սևերն ունեն հաճելի դրություն: Իսկ թե ինչ տեղի ունեցավ շաղմատիստուհիների հետ 35-րդ քայլին, կարծում եմ նրանք էլ չեն կարող բացատրել
35.Ձd2?? (Նc1=) Նb4?? (35…Թd2! 36.Թf4 ef 37.Փd2 Փa1-+) 36.Թc6 և խաղատախտակի վրա գրեթե հավասար դրություն է, սակայն հետագայում սևերը կատարեցին մի քանի անհասկանալի քայլեր , ապա նաև կոպիտ վրիպումներ՝
 39…g5? 40.Ձf6 Աh8 41.Ձe8! Նb2 42.Թc8 Աh7 43.Թf5 Ձg6 44.Թf7 1-0
|