EN  |   ARM
banner dilijan
banner livegames2
banner livevideo2
banner gallery2
facebook twitter rss
Տասերորդ տուրի վերլուծություն
r10  Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը մոտենում է եզրագծին: Այսօր կայացած նախավերջին տուրն աչքի ընկավ արդեն երկար ժամանակ սպասված հաղթանակներով ՝ այնուամենայնիվ կարողացան իրենց առաջին հաղթանակները տոնել կանանց շախմատի գործող թագուհի Աննա Ուշենինան և տան տիրուհու կարգավիճակով հանդես եկող Էլինա Դանիելյանը:

Ա.Ուշենինա – Տ.Կոսինցևա պարտիայում խաղարկվել էր թագուհու գամբիտի Ռագոզինի տարբերակը: Սկզբնախաղից հետո Ուշենինան ստացավ որոշակի առավելություն: Սևերի 25- րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը ՝


1

25…Փa4? (25…c6) 26.Փc4! c6 27. e4 g6 28.Թh6 (ավելի ուժեղ էր 28.Թf3 միանգամից շահելով ֆիգուր) e7 29.Նc1 Թd4? 30.Ձf3 հետագայում տեղափոխելով ձին g5 շահեցին նաև f7 զինվորը և պարտիան:

Է.Դանիելյան – Բ.Խոտենաշվիլի պարտիայում խաղարկվել էր Նիմցովիչի պաշտպանության հայտնի տարբերակներից մեկը: Սկզբննախաղից հետո Էլինան օգտվելով հակառակորդուհու թույլ տված որոշակի անճշտություններից ամբողջովին տիրել էր նախաձեռնությանը: Բավականին բարդ իրավիճակում հայտնված Խոտենաշվիլին 22-րդ քայլում թույլ տվեց ևս մեկ վրիպում՝


2
22…Աg7? 23.Նh3! Թg8 24.Փg6! fg 25.Փf6 Փf6 26.Թh6 Աh8 27.Ձg6 Թg6 28.Թg6 և ստանաով մեծ նյութական առավելություն սպիտակները հաղթանակի հասան 43-րդ  քայլում:

Հ.Դրոնավալի – Ա.Մուզիչուկ պարտիայում խաղարկվել էր սլավոնական պաշտպանության Մերանի տարբերակը: Սպիտկները 16-րդ քայլին կիրառեցին շատ քիչ հանդիպող քայլ , որից հետո առանձնակի պայքար չծավալվեց և կողմերը 22-րդ քայլին՝ հավերժական շախի միջոցով հաշտություն կնքեցին:

Բ.Տուվշինտուգս- Ա.Ստեֆանովա պարտիայում  կիրառվել էր Նոր հնդկական պաշտպանության Պետրոսյանի տարբերակը: Սկզբնախաղում սպիտակները ստացել էին բավականին հաճելի դրություն , սակայն հետագայում գործելով ոչ լավագույն ձևով թույլ տվեցին սևերին հավասարեցնել դրությունը: Հետագայում Ստեֆանովան գործեց անզգուշորեն և առավելությունը նորից անցավ սպիտակների կողմը՝


3

30.Նe5?! (30.Ձe5 Փd8 31.f4 Ձb6 32.Նd8 Նd8 33.Նb6 և սպիտակները կստանաին հաղթանակի հասնելու լավ հնարավորություններ ) այս քայլից հետո սպիտակները շահեցին զինվոր, բաըց դա բավական չեղավ հաղթանակի հասնելու համար և 55-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի:

Օ.Գիրյա – Հ.Կոներու պարտիայում խաղարկվեց  Բոգոլյուբովի պաշտպանություն: Սկզբնախաղում սևերին հաջողվեց հեշտությամբ հավասարեցնել խաղը : Սակայն ողջ պարտիայի ընթացքում կողմերին չհաջողվեց ստանալ առավելություն, և 55-րդ քայլին գրանցվեց ոչ-ոքի:

Դիտարժան պայքարից հետո դրամատիկ ավարտ ունեցավ Վ.Չմիլիտե – Ն.Ձագնիձե պարտիան: Սկզբնախաղում զոհաբերելով զինվոր Չմիլիտեն ամբողջովին տիրեց նախաձեռնությանը, և ստացավ հակառակորդուհու արքայի վրա գրոհելու հիանալի հնարավորություններ: Սպիտակների 24 –րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը ՝

5


24.Ձg4? (պահպանում էր առավելությունը 24.Փc2!, ապա 25.Թd3  ) Նd8 և սևերը հասցնում են սպառանալիքներ ստեղծել կենտրոնում ՝d4 զինվորի վրա: Հետագայում խաղատախտակի վրա ընթացավ շատ սուր պայքար՝ երկուստեք հնարավուրություններով, սակայն ամեն ինչ որոշվեց ցայտնոտում, երբ մեկը մյուսի ետևից Վիկտորիան թույլ տվեց վրիպումներ՝


5


33.Թg6?! (33.Նe1 b5 34.Նd4 Նd4 35.e6 Նf8 36.Նe5 Նd5 37.Թg6 Թg7 38.Նd5 Թg6 39.Փg6 cd 40.e7=) Աf8 34.Նa3? (պաշտպանվելու հնարավորություն կտար 34.e6 քայլը)  Թg7 35.Թh5 Նe5! 36.Նd4 Նd4 37.Նf3 Աe7 38.Աh2 Ձd7 0 - 1

 
© FIDE Grand Prix 2013    |    www.fide.com    |    grandprix.fide.com