|
|
Դիլիջանում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը: 11 հնարավորից վաստակելով 8 միավոր մրցաշարի հաղթող ճանաչվեց Համփի Կոներուն, 2-3-րդ տեղերը 7 ական միվաորով բաժանեցին Ա.Մուզիչուկը և Ն.Ձագնիձեն:
Հ.Կոներու – Բ.Տուվշինտուգս պարտիայում սպիտակները հենց սկզբնախաղում սկսեցին ակտիվ գործողություններ ծավալել արքայական թևում և ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը: Սևերի 15 –րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը՝
Read more
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարը մոտենում է եզրագծին: Այսօր կայացած նախավերջին տուրն աչքի ընկավ արդեն երկար ժամանակ սպասված հաղթանակներով ՝ այնուամենայնիվ կարողացան իրենց առաջին հաղթանակները տոնել կանանց շախմատի գործող թագուհի Աննա Ուշենինան և տան տիրուհու կարգավիճակով հանդես եկող Էլինա Դանիելյանը:
Ա.Ուշենինա – Տ.Կոսինցևա պարտիայում խաղարկվել էր թագուհու գամբիտի Ռագոզինի տարբերակը: Սկզբնախաղից հետո Ուշենինան ստացավ որոշակի առավելություն: Սևերի 25- րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը ՝
Read more
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի իներորդ տուրն անցավ դիտարժան և լարված պայքարում: Հատկանշական է , որ ութ անընդմեջ ոչ-ոքիներից հետո պարտություն կրեց աշխարհի գործող չիմպիոնուհին, իսկ այս մրցաշարի առաջատարներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի :Մրցաշարային աղյուսակը կրկին միանձնյա գլխավորում է Հ. Կոներուն, նրանից կես միավորով ետ է մնում Ա. Մուզիչուկը: Ա.ՈՒշենինա –Վ.Չմիլիտե պարտիայում խաղարկվել էր Գրյունֆելդի պաշտպանություն, և ինչքան էլ տարօրինակ թվա՝ սկզբնախաղից սպիտակները դուրս չեկան: Սպիտակների 10-րդ քայլից առաջ ստեղծվել Էր հետևյալ դրությունը՝
Read more
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի ութերորդ տուրում եղավ ընդամենը մեկ արդյունավետ պարտիա, սակայն տուրի միջնամասում առնվազն չորս պարտիայում սպասվում էր արդյունավետ ելք: Բայց ինչպես ասում են կանանց շախմատն անկանխատեսելի է , և հավանաբար դրանով է պայմանավորվաց այդ պարտիաների ոչ տրամաբանական ավարտը: Այս տուրից հետո ևս մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Հ.Կոներուն նրանից կես միավորով ետ է մնում Ա. Մուզիչուկը:
Բ.Տուվշինտուգս – Բ. Խոտենաշվիլի պարտիայում սևերը չկարողացան սկզբնախաղից հավասար հնարավորություններով դուրս գալ : Սկզբնախաղից անմիջապես խաղը տեղափոխվեց վերջնախաղ , որը բավականին ծանր էր վրացուհու համար: 33-րդ քայլին Բելլան թույլ տվեց կոպիտ վրիպում՝
Read more
Դիլիջանում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-Պրի մրցաշարի յոթերորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյան գլխավորել Հ. Կոներուն, նրանից կես միավորով ետ է մնում Ա.Մուզիչուկը:
Ա.Ստեֆանովա – Հ.Կոներու պարտիայում խաղարկվել էր Բենոնի պաշտպանության հազվադեպ հանդիպող տարբերակներից մեկը: Ստեֆանովան սկզբնախաղում գործեց ոչ այդքան հաջող՝ թույլ տալով հակառակորդուհուն նախ հավասարեցնել խաղն, այնուհետեւ տիրել նախաձեռնությանը: Սպիտակների 26-րդ քայլից առաջ ստեղծվել էր հետևյալ դրությունը ՝
Read more
|
|